ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մի շտապեք հետևություններ անել

Մի շտապեք հետևություններ անել
05.11.2024 | 08:31

Փոքրիկ աղջիկը` ձեռքին երկու խնձոր, մոտենում է մայրիկին: Մայրը քնքշորեն ու ժպտադեմ հարցնում է.

-Փոքրիկս, խնձորներից մեկն ինձ կտա՞ս:

Աղջիկը մի ակնթարթ նայում է մորը, ապա արագորեն կծում առաջին խնձորը, հետո` մյուսը:

Ժպիտը սառում է մոր դեմքին, նա շատ է վշտանում իր զավակի արարքից, սակայն փորձում է թաքցնել հիասթափությունը: Բայց հանկարծ աղջիկը նրան է մեկնում կծած խնձորներից մեկը և ասում.

-Մայրի´կ, այս մեկը վերցրու, ստուգեցի, սա ավելի քաղցր է ու համեղ:

Մարդու ներքին թշնամիներից է արագորեն հետևություն անելը և դատելը:

Անկախ նրանից, թե որքան հասուն և իմաստուն եք, փորձառու և գիտակ եք, երբեք մի շտապեք դատել ուրիշներին: Նրանց բացատրելու հնարավորություն տվեք: Այն, ինչ տեսնում եք, հնարավոր է` շատ խաբուսիկ լինի: Հաճախ, միայն ընդհանուր պատկերը տեսնելով, չեք կարող հասկանալ դիմացինի գործողությունների իրական դրդապատճառները: Մի շտապեք հետևություններ անել, որ չսխալվեք:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 9766

Մեկնաբանություններ